12 04 2022

Իշխանությունը «Ֆաս» հրաման է կատարում, ոչ միայն ընդդիմության մասին հոխորտելով, այլև` Արցախի դրոշի. Հենրիխ Դանիելյան

Իշխանությունը «Ֆաս» հրաման է կատարում, ոչ միայն ընդդիմության մասին հոխորտելով, այլև` Արցախի դրոշի. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ, երիտթևի ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ազգային ժողովի ամբիոնից  հայերեն բառերով, բայց թուրքական տոնայնությամբ խոսացող իշխանությունը 《Ֆաս》 հրաման է կատարում, այս անգամ ոչ միայն ընդդիմության մասին հոխորտելով, այլ նաև` Արցախի դրոշի։

Ես հասկանում եմ ձեզ, որ ժողովրդի միասնականությունը և կոնսոլիդացիան ընդդիմության շուրջ` ձեզ համար նման է դիվահար մարդու գլխին Սուրբ ջուր լցնելու էֆեկտին։ Հայաստանում` մայրաքաղաքից սկսված, վերջացած ամենահեռավոր մարզով ծածանվում է Հայաստանի և Արցախի դրոշը, և Հայաստանի ժողովուրդը վերջնականապես ցույց կտա ձեզ ձեր տեղը` պատմության աղբանոցում։

Հայկը երբեք չի՛ պարտվելու ոսոխ Բելին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ